Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում. երիտասարդների արձագանքը՝ Ալեքսանյանի ստերին


Հասարակություն


Պայքարի երիտասարդների պատասխանը  Վահագն Ալեքսանյանին
___
Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում

Սրբազան Պայքարի Երիտասարդների #ՉեմՎստահում  նախաձեռնության  շրջանակներում  իրականացվող մեր խաղաղ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության քաղաքական կեցվածքը։ Երբ Վահագն Ալեքսանյանի մայրը մոտենում է մեր երիտասարդներին՝ փորձելով խոչընդոտել հայրենասիրական պայքարը, դա ակնհայտորեն խոսում է ոչ թե անձնական պահվածքի, այլ քաղաքական ուղեգծի մասին։

Այս իշխանությունը վաղուց արդեն հատել է դավաճանության սահմանը՝ հանձնելով ոչ միայն հողը, այլ նաև արժանապատվությունը։ 

Եվ երբ Վահագն Ալեքսանյանը հրապարակում է մի տեսանյութ` միտումնավոր  խեղաթյուրելով իրական պատկերը, փորձելով վարկաբեկել մեր երիտասարդների ազնիվ պայքարը, նա ընդամենը շարունակում է նույն դավաճանական ծառայությունը՝ սուտը ներկայացնելով որպես ճշմարտություն, իսկ հայրենանվեր պայքարը՝ որպես սադրանք։

Վահագն Ալեքսանյան, մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով, նրանք գիտեն ում են ծառայում` հայրենիքին և ժողովրդին։

Իսկ դուք փորձում եք սրբագրել ձեր ու ձեր իշխանության դավաճանության պատմությունը մանիպուլացիայով, կեղծ հերոսապատումներով և վարկանիշ փրկող տեսանյութերով։

Արժանապատիվ երիտասարդությունը գործիք լինել չի կարող, իսկ դուք ընդամենը իշխանական գործիք եք, որի միջոցով փորձում են ճնշել ազգային արժանապատվության վերջին խցիկները։
Հասարակությունը տեսնում է, և դա փաստ է, որ դավաճանությունը եղել է, շարունակվում է, և դուք՝ դրա մասն եք։

Ճշմարտությունը լռեցնել չի ստացվի, իսկ արժանապատվության վրա կառուցված պայքարը երբեք չի պարտվում։
#Սրբազան_պայքար-ի երիտասարդաց թևի համակարգող Սուրեն Եդոյան


Leave a Comment