«Իրանը պատասխան կտա հութիներին աջակցելու համար»․ Հեգսեթ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Իրանը պատասխան կտա հութիներին աջակցելու համար»․ Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն Իրանին զգուշացրել է, որ նա կբախվի հետևանքների հետ՝ հութիներին աջակցելու համար։

«Ուղերձ Իրանին. Մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին։ Մենք հաստատ գիտենք՝ ինչ եք անում», – գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցում։

«Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ բանակը, և ձեզ զգուշացրել են։ Դուք կվճարեք հետևանքների համար՝ մեր ընտրած ժամանակին և վայրում», հգավելել է նա։

Leave a Comment