Որոշվել է Բարսելոնա-Ինտեր հանդիպման լավագույն ֆուտբոլիստը — Armsport.am

«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպման (3-3) լավագույն ֆուբոլիստ։

Նիդեռլանդացին դարձել է երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ․

«Նա ամուր էր պաշտպանությունում և շատ վճռական՝ հարձակման մեջ։ Նա հիանալի գոլային փոխանցում կատարեց և ինքն էլ երկու հիանալի գոլ խփեց՝ մեծ նվաճում նման մրցաշարում։

Նրա դիմացկունությունն ու արագությունը բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին «Բարսելոնայի» համար»,- նշել են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։

Leave a Comment