Աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ՀՀ ԱԺ նախագահ


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.


 


«Սիրելի՛ քաղաքացիներ,


Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։


 


Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ ձեր ամենօրյա ջանքերի և պատասխանատու վերաբերմունքի համար։


 


Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան»։

Leave a Comment