Պատանիներն ու երիտասարդները սկսում են պшյքարը ծանրամшրտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը:

Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին:

Մեր մարզիկների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքով:

Leave a Comment