ՍԱՏՄ ղեկավարի ազատման պատճառը կառույցում հայտնաբերված չարաշահումներն են․ ԶԼՄ

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանի ազատման պատճառը կառույցում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներն են, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ չարաշահումները կապված են ծառայողական մեքենաների վառելիքի հետ, որով կարող է քրեական վարույթ նախաձեռնվել։ 

Թերթի տեղեկություններով՝ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դանիելյանի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ապրիլի 30-ին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից, մինչ այդ վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալն էր:

Նոյեմբերի 7-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատվելու հավանական պատճառներից մեկը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր մտերիմ Դանիելյանին։

 

Leave a Comment