
Tesla-ի տնօրենների խորհուրդը սկսել է նոր գործադիր տնօրենի որոնումները՝ Իլոն Մասկին փոխարինելու համար։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Tesla-ն Մասկին փոխարինելու հնարավորությունը լրջորեն քննարկել է մոտ մեկ ամիս առաջ՝ բաժնետոմսերի գների անկման և որոշ ներդրողների կողմից Սպիտակ տանն աշխատանքի վրա Մասկի կենտրոնացած լինելու պատճառով նյարդայնանալու ֆոնին։
Տնօրենների խորհուրդը դիմել է համապատասխան ընկերությունների՝ սկսելով հաջորդ ղեկավարին գտնելու պաշտոնական գործընթացները, գրել է թերթը։