Զգացե՞լ եք՝ մարդու իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում արձանագրելիս այլևս ոչ ոք չի հիշում ՄԻՊ կառույցը. այն դարձել է գիտահետազոտական-միտահետազոտական հիմնարկ. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

Զգացե՞լ եք – մարդու իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում արձանագրելիս այլևս գրեթե ոչ ոք չի հիշում ՄԻՊ կառույցը։ Այն պարզապես մոռացվել է։ Դարձել է գիտահետազոտական-միտահետազոտական հիմնարկ։ Ուստի զուտ մարզական հետաքրքրությունից դրդված՝ որոշեցի ստուգել նրանց պաշտոնական էջը ու պարզվեց՝ ինչ-որ հերթապահ, անհետաքրքիր հայտարարություն են կատարել՝ դատապարտելով բռնությունը։ Ընդ որում, չգիտես ինչու, նաև կոչ են անում մեզ բոլորիս զերծ մնալ «ատելություն, անհանդուրժողականություն ու բռնություն հրահրող խոսքից ու վարքագծից»։

Leave a Comment