Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։

«Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում ենք շատ, շատ ամուր դիրքում», – ասել է նա Fox News-ի եթերում։

Քելլոգը խոստովանել է, որ ուկրաինացի պաշտոնյաներին «դրանցից բոլորը չէ,  որ դուր են եկել»։

Մասնավորապես, Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ուկրաինան համաձայնել է տարածքային զիջումների, բայց «ոչ թե դե յուրե, մշտական ​​հիմունքներով, այլ դե ֆակտո»՝ համաձայն ներկայիս իրավիճակի և ռազմական գործողությունների իրական քարտեզի։

Leave a Comment