Մայիսի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի կունենա երաժշտական նախագիծ

Մայիսի 1-ից հունիսի 7-ը Երևանում տեղի կունենա «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը սիրո երգերով՝ Երևանում» խորագրով, իր ձևաչափի մեջ նախադեպը չունեցող երաժշտական նախագիծ։
Նախագծի մեկնարկը տրվելու է այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 14:00-ից, Ֆրանսիայի հրապարակից, որից հետո իր տրամաբանական շարունակությունը կունենա ներկաների համար՝ երկհարկանի ավտոբուսում:

Ինչպես նշված էր հայտարարության մեջ՝ շուրջ երկու ժամ ավտոբուսը պտույտ կկատարի Երևան քաղաքում, որի ընթացքում Շառլ Ազնավուր քոլեջի «Երգեցողություն» և «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները, ինչպես նաև շրջանավարտները երաժշտական կատարումներով կուղեկցեն, այդ պահին ավտոբուսում ուղևոր դարձած, համաքաղաքացիներին։

Բացմանը հրավիրված են և ներկա կլինեն ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, հանրային ու անվանի մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև մշակութային կառույցների ներկայացուցիչներ։

Նանիկ Աղասյան

Leave a Comment