116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

Բաժանորդագրվել

Նրա մահվանից հետո աշխարհի ամենատարեց մարդու տիտղոսը հիմա կրում է անգլուհի Էթել Քեթերհեմին, ով այժմ 115 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մոլորակի ամենատարեց կինը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, մահացել է 116 տարեկան հասակում, հաղորդում է Ֆրանս Փրեսը՝ հղում անելով Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքի կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությանը։

«Մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը, մահացել է երեկ 116 տարեկան հասակում», – նշում է գործակալությունը՝ հղում անելով միաբանության հայտարարությանը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Կանաբարոն ծնվել է 1908 թվականի հունիսի 8-ին։ Նա դարձավ Երկրի ամենատարեց բնակչուհին, երբ 2024 թվականի դեկտեմբերին մահացավ Ճապոնիայի 116–ամյա բնակչուհի Տոմիկո Իտոոկան։

Leave a Comment