Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը տոնում է ծննդյան 26-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շնորհավորել է ծանրորդին:
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-գրված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:
Վարազդատ Լալայանը Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, երկու անգամ` 2024, 2025 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2024 թվականին Լալայանը դարձավ նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր գերծանր քաշային կարգում: