Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»։
«Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին համատեղ աշխատել՝ ապահովելու համար, որ մեր համատեղ ակտիվները, տաղանդը և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Միաժամանակ, Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «ծրագրի կառավարման եղանակի վերջնական հաստատման և այս կարևոր գործընկերության զարգացման» ուղղությամբ։