Փաշինյանը մայիսի 9-ին փորձելու է նորից շահել Մոսկվայի և Կրեմլի վստահությունը․ ԶԼՄ – Armenia Today

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ միջոցառումից հետո նա պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում փորձելու է արտաքին քաղաքական հարցեր լուծել։

Ապրիլի 30-ին մամուլը գրել էր, որ Արևմուտքը բացահայտ ուլտիմատում է դրել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու շուրջ։

Մարտի 20-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանը պետական բոլոր գերատեսչություններին հրահանգել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Մարտի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները Երևանի հետ։

Leave a Comment