Իսրայելում անտառային հրդեհների հետևանքով 17 հրշեջ է վիրավորվել


Միջազգային


Իսրայելում անտառային խոշոր հրդեհների հետևանքով 17 հրշեջ է վիրավորվել։

Այս մասին հայտնել է Times of Israel-ը՝ հղում անելով հրշեջ-փրկարարական ծառայությանը։

Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոցներ։

«Այս փուլում մեզ դեռևս չի հաջողվել հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ Ավելի քան 150 հրշեջ ջոկատ դեռևս աշխատում է հրդեհները մարելու ուղղությամբ», – ասվում է ծառայության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եղանակային պայմանների և անտառային հրդեհների պատճառով Անկախության օրվա պատվին միջոցառումները չեղարկվել են բազմաթիվ քաղաքներում։


Leave a Comment