
«Անկախ այն հանգամանքից, որ ՍԴ որշման մեջ խնդրահարույց ձևակերպումներ կան, կան նաև որոշ ձևակերպումներ, որոնց համահունչ պետք է արդեն վերանայվի իրավակիրառ պրակտիկան»,- լրագրողների հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը։ Նա ընդգծել է, որ փաստաբանական համայնքի ներկայացուցիչներով փորձելու են բացառել իշխանության կողմից քաղաքական նպատակահարմարության ներդրումը այդ իրավական ինստիտուտում։ Մելոյանը հայտնել է նաև, որ ապօրինի գույքի բռնագանձման շուրջ 140 վարույթ կա հարուցված, որոնցից մի շարք դեպքեր արդեն արձանագրված են, որ հաշտության արդյուքնում կան վերջնական ակտեր, մնացած գործերը դեռ վարույթային փուլում են գտնվում։