Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը

Քաղաքականություն

01.05.2025 | 12:30

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։

Ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում քննարկվել էր  1992 թվականի մայիսին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրման գործողությունը։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 6-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment