Քամալա Հարիսը կոչ է արել միավորվել Դոնալդ Թրամփի դեմ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է միավորվեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Ճգնաժամի առջև դասն այն է, որ մի՛ փախչեք», – ասել է Հարիսը։

Պաշտոնը թողնելուց հետո իր ամենամեծ ելույթում Հարիսը ամերիկացիներին կոչ է արել միավորվել և ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումը։ Նա Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը անվանել է «ժամանակակից նախագահական պատմության մեջ ամենամեծ մարդածին տնտեսական ճգնաժամը»։

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին հաղորդվել էր, որ Թրամփը Քամալա Հարիսի ամուսնուն՝ Դուգլաս Էմհոֆին, ազատել է Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանի խորհրդի անդամի պաշտոնից։

Leave a Comment