Դատարանների առջև դրված է այնպիսի խնդիր, որն օրինաչափ ձևով չեն կարողանալու լուծել. Վահագն Գրիգորյան  – HayqNews

Բոլոր այն փաստաբանները, որոնք 2-3 տարի  դատարաններում պայքարում էին, որպեսզի  ապօրինի գույքերի բռնագանձման  մասով գործերի վարույթները կասեցվեն մինչև ՍԴ-ի որոշումը, ճիշտ էին․ ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ հայտարարեց «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս Վահագն Գրիգորյանը:

Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության տեսանկյունից ստեղծվել է անլուծելի իրավիճակ:

«Դատարանների առջև դրված է այնպիսի խնդիր, որն օրինաչափ ձևով չեն կարողանալու լուծել, քանի որ ժամանակին փաստաբանների միջնորդություններն անտեսվել են: Այս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական  դատարանն ունի մի շարք վճիռներ, մասնավորապես, Բուլղարիայի դեմ կայացրած գործերով, որում շեշտվում էր, որ անհրաժեշտ է համապատասխան հանցագործության հետ կապն ապացուցել, շեշտվում էր, որ այդ հանցագործությունը պետք է լինի այնպիսին, որ համապատասխան եկամուտներ գեներացնելու հնարավորություն տա համապատասխան անձին: Մեզ չլսեցին»:  

Leave a Comment