Պաշտոնական․ Բայերը նորեկ ունի

Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Իբրահիմա Մազան Բեռլինի «Հերտայից» տեղափոխվել է «Բայեր Լևերկուզեն»։

Ինչպես հաղորդում է «Բայերի» մամուլի ծառայությունը, կողմերը կնքել են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր մինչև 2030 թվականը։

Գործարքի արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում ալժիրցին մասնակցել է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 32 հանդիպման։ Կիսապաշտպանը խփել է 7 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Leave a Comment