Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։

«Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։

Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։

Ավելի վաղ NHK-ն հայտնել էր, որ մեքենան վրաերթի է ենթարկել երեխաների խմբի, երբ նրանք դուրս էին գալիս դպրոցից։ Յոթ մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանք բոլորը գիտակից են։

Leave a Comment