Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ


«Իմպիչմենտի գործընթացի մասին խոսելու առաջին պատճառն այն է, որ երկու նախագահների, նրանց քաղաքական թիմերի միջև ինչ-որ անհասկանալի պարզաբանումների կարոտ հարցեր կան, և խուլ դժգոհություն կա, որ ժամանակ առ ժամանակ սպրդում է որոշ արտահայտություններով»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, ապա շարունակում.

«Երկրորդ դիտարկումն այն է, որ այս պրոցեսը սկսել են երկու անհատներ, որոնք ակնհայտորեն երրորդ նախագահի քաղաքական ուժի համակիրներն են, բայց նրանց ամբողջ հույսը «Հայաստան» դաշինքն է, «Հայաստան» դաշինքն էլ այս պահին դիրքավորվել է շատ ամուր՝ ասելով՝ եթե մենք ուզենայինք, կսկսեինք»։

Ստեփանյանի համոզմամբ՝ երկու ընդդիմադիր ֆրակցիաները չունեն բավարար չափով պատասխանատվություն և ցանկություն իշխանության գալու, այլապես նրանց վարքագծի մեջ այլ գործողություններ կտեսնեինք. հարց է առաջնում՝ այս դեպքում ինչո՞ւ են սկսել իմպիչմենտի գործընթացը. Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

642 դիտում

Leave a Comment