Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների հնչեցրած այն մտքին, թե ՔՊ-ն վախեր ունի Ռոբերտ Քոչարյանից։
«Եթե Ռոբերտ Քոչարյանից վախենում էինք, 2021 թվականին պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, բա խի՞ չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ, որ չեկավ մեր դիմաց կանգներ, ի՞նչ պետք է իրեն անեինք, պետք է խոսեինք, բանավիճեինք»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ՔՊ խմբակցության համար նպաստավոր պայմաններ են, որ Քոչարյանը կամ Սարգսյանը լինեն իրենց դիմաց, որպեսզի փոխադարձ մեղադրանքներ հնչեն, նա պարզաբանեց.
«Եթե կա խորհրդարան, կան խորհրդարանական ուժեր, որոնց քաղաքացիները ընտրել են, մենք պետք է հաշվի նստենք այդ ուժերի դասավորվածության հետ, ինչը ենթադրում է նաև քաղաքական բանավեճ, իսկ եթե Ագնեսա Խամոյանը խրոխտ ասում է, որ պետք է մենք վախենանք, շատ լավ, թող Քոչարյանը մանդատը վերցներ, տենայինք՝ ով է ումից վախենում, կարո՞ղ է ինքը վախեցավ, դրա համար մանդատը չվերցրեց, բա քաղաքաքական թիմի առաջնորդ է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
277 դիտում