Ջրահեռացման ոլորտում ավելի մեծ ծավալի աշխատանք կարվի, դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացու համար. նախարար


Մայիսի 6-ին տեղացած անձրևից հետո Երևանը վերածվել էր «մինի լճերի տարածքի». այս մասով լուրջ լուծումներ է պետք գտնել: 

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին:  

«Հասկանում եմ, որ լուծում կա, բայց այդ լուծումը Երևանի քաղաքապետարանի լուծումից դուրս է: Արդյոք Կառավարությունը և ՏԿԵՆ-ը քննարկումներ ունեցե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ՝ խնդիրը վերջնական ու ֆունդամենտալ լուծելու»,- հետաքրքրվեց պատգամավորը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքեց՝ խնդիրը միայն Երևանին չի վերաբերում: Նմանատիպ խնդիրներ կան նաև հարթավայրային մարզերում և քաղաքային բնակավայրերում: Ըստ այդմ՝ նախատեսվում են ջրահեռացման ցանցի կառուցման աշխատանքներ, իսկ նման աշխատանքներ Երևանում արդեն իսկ որոշակիորեն կատարվել են:

«Այս պահին հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ ենք իրականացնում, նաև ջրամատակարարման, և պլանավորվում է 2026 թվականին ավելացնել ջրահեռացման ցանցի արդիականացմանն ուղղված ֆինանսական միջոցները: Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար»,- տեղեկացրեց նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

76 դիտում

Leave a Comment