«Ես գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշ փշալարեր կան, և մեր գործընկերներին էլ ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել»։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը պարզել է, որ այդ հատվածում ականների հետ կապված մտահոգություն կա, և փշալարերով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացվեն:
Վարչապետը անդրադարձավ նաև Կիրանցում սահմանազատման գործընթացի արդյունքում կառուցված պատի մասին խոսակցություններին, թե այդ պատն արդեն ճաքել է․ «Այդտեղ երկու առանձին պատերի միացման տեղն է, որը ներկվել է, և քանի որ արանքում տարածություն կա, ներկը ճաքել է, ձեր սուր աչքին մեռնեմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46 դիտում