ՆԳ նախարարը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետին:
«Ինչպես խոստացել էի, նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն ավարտական փուլում է, առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկենք ԱԺ: Ժամանակահատվածի առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել. եթե նախկինում նշում էի, որ մեկ ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը տրվում է քաղաքացուն, երբ նա ՀՀ տարածքում երթևեկության մեջ է հայտնվում, դա նախնական տրամաբանության մեջ դարձրել ենք 3 ամիս՝ հաշվի առնելով ՀՀ մուտքերի և ելքերի հաճախականությունը»,- ասաց նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
«Կարծում եմ՝ դա ավելի բալանսավորված լուծում կարող է իրենից ներկայացնել»,- նշեց նախարարը:
Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև մգացված ապակիների խնդրին:
«Այստեղ քննարկելու դաշտ դեռևս ունենք, որովհետև եթե վարորդական վկայականների մասով խնդիրը շատ ավելի տրամաբանական լուծում կարող է ստանալ, ապակիների լուսաթափանցելիության չափի մասով մի փոքր ավելի բարդ է, և մենք պետք է հասկանանք, որ դա վերաբերում է ճանապարհային երթևեկության մնացյալ կանոններին»,- ասաց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
172 դիտում