30 տարվա մեջ մի փամփուշտ չեն արտադրել. այժմ ձեռք ենք բերում 4-րդ, 5-րդ սերնդի զինտեխնիկա. Խաչատրյան


«Պրոֆեսիոնալիզմից հեռու արտահայտություն է, որ 5-րդ սերնդի զենքը լավը չէ, 80-ականների զենքը լավն է: Մենք այդ լավն ու վատը տեսել ենք և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ հիմա էլ երևում է Ուկրաինայում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով՝ իշխող ուժի նպատակն այն է, որ ՀՀ զինված ուժերն ունենա ժամանակակից՝ 4-րդ, 5-րդ սերնդի տեխնիկական միջոցներ, և որևէ օգտագործված զինտեխնիկա ՀՀ-ում չպետք է լինի:

Ըստ Խաչատրյանի՝ մինչև 2020-21 թվականը ռազմական արդյունաբերություն չենք ունեցել, անգամ չեն թողել, որ մի հատ փամփուշտ արտադրենք, ավելի հարմար է եղել դրսից բերելը: Նրա խոսքով՝ այժմ մենք ունենք լուրջ թռիչք այս ոլորտում, և զինատեսակներ կան, որ ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

213 դիտում

Leave a Comment