Հունիսից մինչև օգոստոս Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ


2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 8-ի նիստում։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմա­կան ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերա­պատրաստ­­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

190 դիտում

Leave a Comment