Ինչո՞ւ Հայաստանը զորախումբ չի ուղարկում Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով՝ տեղյակ չէ, հարցը իր տիրույթում չէ:
«Կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն և միայն հարգանքի տուրքով: Մենք վետերաններ ունենք, չենք կարող նրանց արածը ուրանալ, մեր պատգամավորներից էլ են գնացել մասնակցելու շքերթին»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել էր, որ մայիսի 9-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
125 դիտում