ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սարկազմով անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու այդ խոսքերի շուրջ աղմուկին, այն դատապարտելու կոչերին:
«Մենք խոր մտահոգություն ենք հայտնում «ԱԱԾ պադվալը նետելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ, քանի որ պադվալը խոնավ տեղ է և կարող է հանգեցնել ռևմատիզմի:
Հետևաբար հումանիզմի խնդիր կա:
Հինգ ռևմատոլոգների նախաձեռնություն»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով ընդդիմությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Հայաստանում կա դատական իշխանություն. եթե մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղան էինք հանել և արտաքսել էինք Հայաստանից ընդհանրապես:
Բա ձեր մասին ի՞նչ են գրում մամուլի հոդվածները. ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք ստեղ։ Եթե մամուլի հոդվածներով առաջնորդվեմ, սաղիդ պետք է տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
238 դիտում