Հրդեհ է բռնկվել ընթացքի մեջ գտնվող «Գազել»-ի խցիկում


Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

119 դիտում

Leave a Comment