ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:



Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:



Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել էր, որ մայիսի 9-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
Ավելի վաղ վարչապետըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ևս հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
196 դիտում