Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի մասնակցությանը Մոսկվայի զորահանդեսին ու տարբեր երկրների սպաների՝ դրան մասնակցությանը:

«Հայաստանի Գործադիր իշխանության ղեկավարի մասնակցությունը այս զորահանդեսին ամոթալի էր ու վնասակար։ Բայց ինձ համար էլ ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ մեզ դավաճանած, գցած նախկին դաշնակից պետության ղեկավարին։

Նկարում` Ադրբեջանի ԶՈւ կոմանդոսների բրիգադի զորահանդեսային հաշվարկի հրամանատար գնդապետ-լեյտենենտը (երևի` նույն փոխգնդապետն է) պատվի է առնում Վլադիմիր Պուտինին»,- գրել է Իոաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

45 դիտում

Leave a Comment