ՍԱՏՄ ղեկավարը և Մարագոսը ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր են քննարկել


ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով:

Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։

ՍԱՏՄ ղեկավարը հույս է հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի առավել հեշտացնել աշխատանքներն արտահանման գործընթացների ժամանակ, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանն ու աշխուժացմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

304 դիտում



Source link

Leave a Comment