Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած


Մայիսի 10-ին՝ ժամը 21։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

52 դիտում

Leave a Comment