Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը


Մայիսի 11-ին Բազելում կայացել է «Եվրատեսիլ 2025»-ի փիրուզագույն գորգի արարողությունը, որով պաշտոնապես ազդարարվում է մրցույթի բացումը:

37 երկրների արտիստները, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Պարգը, քայլել են գորգի վրայով, լուսանկարվել երկրպագուների հետ ու պատասխանել լրագրողների հարցերին:

Արտիստներից յուրաքանչյուրը ներկայացել է հետաքրքիր կերպարով:

Պարգն իր ելույթից մի քանի կադրով կիսվել է սոցցանցերի էջերում:

Պարգն ընտրել էր սպիտակ ջինսե տաբատ, «Survivor» գրությամբ սև  գոտի, շղթաներ, մետալիկ կոշիկներ և բայքերի ոճով բաճկոն, որը եղել է ծոպերով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

159 դիտում

Leave a Comment