Մայիսի 12-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:
Մահացածը տղամարդ է, ով հովիվ է և այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:
Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
105 դիտում