Պետության գործառույթն է ապահովել արդար և մրցակցային բիզնես միջավայր. Պապոյանը՝ ՄՊՀ ներկայացուցիչներին


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։

497511924_1122775626558486_932136023130729167_n.jpg (93 KB)

Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում փոփոխությունների անհրաժեշտությանը։

Իր խոսքում նախարարը նշել է․

«Պետության գործառույթն է ապահովել արդար ու մրցակցային բիզնես միջավայր։ Երբ կա առողջ մրցակցություն, շահում է սպառողը։ Մեր նպատակն է կատարել փոփոխություններ, որոնք կդարձնեն մրցակցությունն ավելի թափանցիկ, արդյունավետ ու նպաստավոր բոլորի համար»։

496299250_1122775629891819_2673341370017221110_n.jpg (115 KB)

Նախարարը ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը հանձնարարել է քննարկված հարցերի վերաբերյալ ՄՊՀ-ի հետ համատեղ մշակել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն ոլորտում առավել հստակեցված կարգավորումների ապահովմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

46 դիտում

Leave a Comment