Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» ղեկավարությունը դադարեցրել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները:
Այս մասին հայտնում է Marca-ն։
Պատճառը 40-ամյա ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի` «Ալ Իթիհադի» դեմ խաղից (2-3) հետո դժգոհություն հայտնելն է: Պորտուգալացին չափազանց կոշտ էր արձագանքել և ժեստերով դժգոհել էր իր թիմի խաղից, նրա պահվածքը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը:
Ռոնալդուի գործող պայմանագիրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51 դիտում