Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին։

Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հեռախոսազրույցը։

«Մենք քննարկեցինք Թուրքիայում կայացած հանդիպման հիմնական մանրամասները, որոնք կարող են օգնել պատերազմի ավարտին: Մենք նույնպես տեսնում ենք հրադադարի անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է նաև, որ գործընկերները ապահովեն հրադադարի մոնիթորինգը։ Մենք պատրաստ ենք Պուտինի հետ ուղիղ բանակցությունների։

Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս միասին աշխատենք Եվրոպայում՝ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու համար։ Մենք մշտական կապի մեջ կլինենք Ամերիկայի հետ»,- գրել է Զելենսկին սոցցանցի իր էջում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

32 դիտում

Leave a Comment