Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է





Այսօր Խորենացի փողոցում գործող մսի շուկայի՝ Գումի շուկայի մոտից յոթ անձ ձերբակալվել է ու տեղափոխվել ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ 

«Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։

Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։

Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- հայտեցին ոստիկանությունից։ 
Աղբյուր` Panorama.am



Leave a Comment