Գողացած սրճեփ սարքը ինքնագլորով տեղափոխել են այլ փողոցի բենզալցակայանի մոտ. երիտասարդներ են ձերբակալվել


Դեկտեմբերի 19-ին Գյումրու բնակիչ 31-ամյա երիտասարդը Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 9:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված՝ իրեն պատկանող էլեկտրական սրճեփ սարքը՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի վնաս:

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և Մուշի բաժին են տեղափոխվել 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդ: Նրանք խոստովանել են, որ իրենք են գողացել սրճեփ սարքը և ինքնագլորով տեղափոխել են Գերցենի փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ:

Գողոնը հայտնաբերվել է:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

196 դիտում



Source link

Leave a Comment