ՔՊ-ից վերջերս հեռացված Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մոր մահվանը:
«Մորս կորցրեցինք…
Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր։
Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ 21. 12.2024թ.-ին՝ ժամը 17:00-ից, Այնթապ, Մասիսի խճուղի 2 հասցեում գործող «Alla Luce» սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից, 22.12.2024թ.-ին՝ ժամը 13:00-ին»,- գրել է Աղազարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից վերջերս հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1267 դիտում