Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ


Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար՝ հայտարարելով, որ սա պատասխանն է խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության դաժան բռնաճնշումներին:

Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան: Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի կդառնան:

Այս սահմանափակումները չեն վերաբերի մյուս քաղաքացիներին: Այն դեռ պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

70 դիտում



Source link

Leave a Comment