Իրանն ավելի է մեծացրել ուրանի՝ գրեթե մինչեւ զենքի մակարդակ հարստացված պաշարները. ԱԷՄԳ

Իրանն ավելացրել է հարստացված ուրանի իր պաշարները մինչեւ սպառազինության մակարդակի, նշվել է ՄԱԿ միջուկային վերահսկողության կազմակերպության՝ շաբաթ օրը հրապարակված գաղտնի զեկույցում, որը Թեհրանին կոչ է անում անհապաղ փոխել իր ուղեգիծը եւ կատարել գործակալության հետաքննության պահանջները: Զեկույցը հրապարակվել է զգայուն ժամանակաշրջանում, քանի որ Թեհրանը եւ Վաշինգտոնը վերջին շաբաթներին բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել պոտենցիալ միջուկային համաձայնագրի շուրջ, որին փորձում է հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Վիեննայում տեղակայվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցում նշվել է, որ Իրանը մայիսի 17-ի դրությամբ կուտակել է մինչեւ 60 տոկոս հարստացված 408,6 կիլոգրամ ուրան:
Սա 133,8 կիլոգրամով կամ գրեթե 50 տոկոսով ավելի է, քան ԱԷՄԳ փետրվարին հրապարակած նախորդ զեկույցում։
Սա ոչ մեծ տեխնիկական առաջընթաց է զենքի մակարդակի 90 տոկոսի համեմատ։ Փետրվարյան հաշվետվությունում նշվել էր, որ պաշարները կազմում են 274,8 կիլոգրամ։

Leave a Comment