Մենք անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի տնտեսական կործանմանը իր հիմար քաղաքականության պատճառով․ Մեդվեդեւ – HayqNews

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի վերջին հայտարարությունը, որը հայտարարել էր, որ Բեռլինը Ռուսաստանի ռազմական պարտությունը չի համարում ուկրաինական պատերազմի ավարտի նպատակ։

«Վադեֆուլ անունով արարածն ասում է, որ այլեւս չի սպասում Ռուսաստանի լիակատար պարտությանը նրա միջուկային զինանոցի պատճառով։ Սակայն մենք անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի տնտեսական կործանմանը իր հիմար քաղաքականության պատճառով»,- գրել է Մեդվեդեւը Х սոցցանցում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինան հնարավորություն ունի ամուր բանակցային դիրքերում կանգնել պատերազմի ավարտի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ սպասվող բանակցություններում։

«Մեզ համար կարեւոր է, որ Ուկրաինան կայացնի այս որոշումը, այլ ոչ թե ուրիշներն այն կայացնեն իր փոխարեն»,- ընդգծել է նախարարը։

Մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն այցելած Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների միջոցով կաջակցի Մոսկվայի վրա ԵՄ ճնշումներին։ Միեւնույն ժամանակ, բաց է մնում Ուկրաինային ԱՄՆ ապագա օգնության հարցը, եւ դա պետք է ԵՄ-ին մղի նոր գործողությունների, կարծում է նախարարը, փոխանցել է «Немецкая волна»-ն։

Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է ռուսական «ռազմական մեքենայի» հզորության գերագնահատումից։

«Ի վերջո, նա երեք տարի փորձել է հասնել այն նպատակին, որին Պուտինը ցանկանում էր հասնել ընդամենը մի քանի օրում»,- նշել է Վադեֆուլը։

Leave a Comment