Կուրսկի մարզի 576 բնակիչների գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն – Armenia Today

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Հինշտեյնը աշխատանքային խմբի հետ անցկացրած նիստում հայտնել է, որ շրջանի 576 բնակչի գտնվելու վայրը դեռևս անհայտ է, որոնց թվում 4 անչափահաս կա, – հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Նիստը վերաբերվել է, ուկրաինական ներխուժումից հետո տեղի բնակիչների անհետացման հետ կապված խնդրահարույց հարցերի քննարկմանը։

Նշվում է, որ գտնվել է 1290 մարդ, պարզվել է ևս 421-ի մոտավոր գտնվելու վայրը, 304 բնակիչ մահացել է։

 

Leave a Comment