«Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակչին կկրեն սգп թևկապեր

Դիտում ՝ 21 463

Իտալական «Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ կանցկացնեն սգո թևկապերով՝ ի հիշատակ իտալական ակումբի նախկին սեփականատիրոջ և նախագահի՝ Էռնեստո Պելեգրինիի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը։

Պելեգրինին մահացել է 84 տարեկան հասակում։ Նա ձեռք էր բերել «Ինտերը» 1984 թվականին և 11 տարի ղեկավարել դրան։ Պելեգրինիի օրոք «Ինտերը» 2 անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող և երկու անգամ նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը (այժմ՝ Եվրոպա լիգա):

«Ինտերի» խաղացողները սև թևկապեր կկրեն ակումբի նախկին նախագահի հիշատակին»,- հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ինտերի» և ՊՍԺ-ի միջև եզրափակիչ խաղը կկայանա Մյունխենում մայիսի 31-ին և կսկսվի 23:00-ին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment