Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար

Դիտում ՝ 21 451

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։

Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության ու ստեղծագործության շուրջ՝ ապահովելով ուրախ ժամանց:

Փառատոնը կգործի մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ը։

499533075_1026288683026679_77497888492579834_n.jpg (834 KB)494441963_1026288119693402_7191257458623812787_n.jpg (1.44 MB)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է փառատոնի անցկացման ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, գործընկերներին ու մասնակիցներին մեծ աշխատանքի համար:

«Շատ խորհրդանշական է, որ Մանկական գրքի փառատոնով Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշում ենք՝ երեխային կապելով գրքին: Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է»,- ասել է նախարարը և հավելել, որ նմանատիպ միջավայրերում տեսանելի է դառնում տաղանդավոր միտքը, որը հետագայում կարող է զարգանալ:

498191936_1026288159693398_5828215115967085217_n.jpg (874 KB)502208681_1026288553026692_9168198868080363798_n.jpg (1.55 MB)

Շրջելով տաղավարներում և ծանոթանալով հրատարակիչների արտադրանքին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակնհայտ է, որ մանկական գրատպության արտադրանքը շուկայում մրցունակ է: Նա հատկապես ընդգծել է հայերենով մանկական գրականություն և զարգացման խաղեր ունենալու կարևորությունը, որը կարող է նաև կրթական գործընթացի մաս կազմել՝ ուսուցումը դարձնելով առավել կենդանի ու գրավիչ: Նախարարը կոչ է արել երեխաներին օգտվել առիթից և ընտրել գրքեր ամառային ընթերցանության համար և սեպտեմբերին դպրոց գնալիս ընկերների հետ կիսվել տպավորություններով:

502549093_1026288719693342_69028083242155600_n.jpg (895 KB)502685075_1026288453026702_3273462841436242730_n.jpg (805 KB)

Փառատոնի ընթացքում զուգորդվում են գրական իրադարձությունները և ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները: Երկու օրերի ընթացքում նախատեսված են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, մեծ զեղչեր ու ակցիաներ:

502738371_1026288466360034_8300636615453528867_n.jpg (2.16 MB)494971313_1026288209693393_3137263883341140049_n.jpg (1.22 MB)

Փառատոնի շրջանակում «Զանգակ» գրատունն իր շուրջն է համախմբել Հայաստանում մանկապատանեկան գրականություն հրատարակող հրատարակչություններին, կրթական խաղեր արտադրողներին, մշակութային կենտրոններին։ Մուտքն ազատ է: Մանկական գրքի փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Leave a Comment