Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ հունիսի 5-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։
«Սա կանցլերի առաջին այցն է ԱՄՆ պաշտոնը ստանձնելուց ի վեր և երկու պետական գործիչների առաջին անձնական հանդիպումը»,-նշել է նա։ Մերցը և Թրամփը, նրա խոսքով, հիմնականում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և առևտրային հարցերը։